ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

ՀԱՊԿ երկրներում անվտանգության վիճակն ավելի կայուն է, քան Արևմտյան Եվրոպայում

ՀԱՊԿ երկրներում անվտանգության վիճակն ավելի կայուն է, քան Արևմտյան Եվրոպայում
12.02.2016 | 21:19

ՀԱՊԿ-ում անվտանգության իրավիճակն ավելի կայուն է՝ կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ընդհանուր եզրակացություն անելու դեպքում, իմ կարծիքով, իրավիճակը մեր պետություններում ավելի կայուն է և կանխատեսելի, քան Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում»,- հայտարարել է նա։
Կազմակերպության ամբողջ գործունեությունն անցած տարի ուղղվել է ՀԱՊԿ-ի կազմի մեջ մտնող երկրների կայունության և անվտանգության ապահովմանը՝ ընդգծել է Բորդյուժան։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ